Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են:
Չես հասկանում, թե ուր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունն իրենց ղեկավարներով:
Փարաքարն էլ չեմ ասում. արդեն սերիական հանցագործությունների է վերածված` սպանություններ, «ռազբոռկաներ», թշնամության խորացում ու կողքից նայող իրավական համակարգ:
Մեկը մի բաժնի պետ է հանում, մյուսը` մի վարչության պետ, երրորդին տեղափոխում են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու, նոր ծառայողականներ ստանալու արարողություններին են մասնակցում:
Ամենակարևորը` անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |